Party: Արշավ դեպի <<Սիմոնի Զաղա>> քարանձավ
Main page > Armenian Extreme club > Արշավ դեպի <<Սիմոնի Զաղա>> քարանձավ
Երկու տարի առաջ մեզ հաջողվեց հասնել <<Սիմոնի Զաղա>> անունը կրող քարանձավ, որտեղ կարճատև ուսումնասիրությունից հետո գտանք մի անչափ հետաքրքիր և գեղեցիկ խորացում՝ ստալակտիտներով, բյուրեղներով և այլն:
Այդ օրվա մասին պատմող փոքրիկ վիդեոնյութը կարող եք դիտել այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=AwguEcLJ1O4
Այս անգամ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ, մեկնում ենք ավելի պատրաստված խմբով, ավելի լուրջ տրամադրված և ՄԵԵԵԵԵԾ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՈՎ: Փնտրելու ենք ավելի խորը, ավելի հետաքրքիր խորացումներ, որոնց գոյությունը փաստում են ոչ միայն գիտական փաստերը, այլ նաև տեղացիների պատմությունները:
Մեզ սպասպվում են հեքիաթային բացահայտումներ, արկածներ, վայրեր, որտեղ դեռ ոչ մի մարդու ոտք չի եղել: Ուզում եք լինել առաջինների մեջ? Ուրեմն միացեք մեր թիմին և ԱՌԱՋ !!!
Մասնակցության գումարը 5000 դրամ է, որի մեջ ներառված է տրանսպորտը, ուղեկցորդը և սկսնակ քարանձավախույզի համար անհրաժեշտ դասընթացը:
Մնացած մանրամասների հետ ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք զանգահարել 093265576, 095265576 կամ այցելել "Armenian Extreme Club"` Ամիրյան 18 հասցեով: